115. ՀՈՎ ԳԻՇԵՐ, ԶՈՎ ԳԻՇԵՐ - (մենակատար`Ռուբեն Սահակյան, նվգ. քամանչա ` Նորայր Դավթյան, դհոլ` Գագիկ Հախվերդյան, 1982թ.)

ОВ ГИШЕР, ЗОВ ГИШЕР - Рубен Саакян

HOV GISHER, ZOV GISHER - Ruben Sahakyan


06’32'' → Скачать
Вардгес Суренянц. «Женщина-рыцарь». 1909

ՀՈՎ ԳԻՇԵՐ, ԶՈՎ ԳԻՇԵՐ

Լուսնի շողը պատուհանից ներս ընկավ,
Բայց այդ շողից իմ սիրածի շողն է լավ,
Ողջ աշխարհը մուշ-մուշ անուշ քնել է,
Անքուն սիրտս սիրած յարիս ձայն տվավ:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում:

Սպասում եմ, որ դու քնից արթնանաս,
Շողը վրեդ, ցողը վրեդ՝ բարձրանաս,
Հազար ծաղկով՝ ջահել սրտիս գարուն տաս,
Որ գարունս հավերժական միշտ մնա:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում:

Չես մոռանա գուսան Աշոտ անունս,
Միշտ դալար է, ձմեռ չունի գարունս.
Երգ հյուսելն է իմ հանգիստս, իմ քունս,
Սիրո երգս աշխարհը թող իմանա:

Հով գիշեր,
Զով գիշեր,
Սեր եմ երգում.
Լուսինը լողում է
Երկնքում:


Նոտագրությունը` Վ. Արարատյանի