101. ՀԱՅՐԻԿ - (մենակատար`Լևոն Քաթրջյան, ՀՌՀ ժող. գործ. անս., դիր.`Հրանտ Թորոսյան, 1983թ.)

AЙРИК - Левон Катрджян

HAYRIK - Levon Qatrjyan


02’41'' → Скачать
И.К. Айвазовский - Хаос. Сотворение мира

ՀԱՅՐԻԿ

Օջախդ շեն, այգիդ՝ ընդմիշտ դալար է,
Ով այգեպան, իմաստուն իմ հայրիկ,
Մայր Արազի նման սերդ վարար է,
Իմ աչքի լույս, իմ սրտիս սյուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :

Միշտ ծաղկում են գցած այգուդ ծառերը,
Գարնան երգով կարկաչում են ջրերը,
Կանաչել են, կանաչ հագել քարերը,
Հոգիս մատաղ քո սուրբ հոգուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :

Գուսան Աշոտ, հայրը փառք է օջախի,
Հույսը, լույսը բարի կամքն է օջախի,
Նվիրական վառ կրակն է օջախի,
Լույս ես տալիս սրտիս անքուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի