42. ԶՈՎ ԱՐԵՔ - (մենակատար` Սուսաննա Թանգյան, Հայ երգի և պարի պետ. անս., դիրիժոր` Էմմա Ծատուրյան, 1985 թ.)

ЗОВ АРЕК - Сусанна Тангян

ZOV AREQ - Susanna Tangyan


04’02'' → Скачать

ԶՈՎ ԱՐԵՔ

Նազելին իմ քնած է, թողեք քնի, զով արե՛ք,
Ա՜խ սերս թե արթնանա` ժպիտն աչքին զով արեք,
Դեմքը  շաղոտ մի հուր վարդ, սուրբ  օջախի զարդ է նա,
Գուցե  նա իր երազում  ինձ  կտեսնի, զով  արեք:
                   Սարի մարմանդ հովիկներ,
                   Օրոր-շորոր ծովիկներ,
                   Գարնանաբույր նազելուս
                   Բարի դեմքին զով արեք:

Ես էլ նստեմ էս հովին, լուսնի շողից   տաղ հյուսեմ,
Յարիս տունը էս գիշեր սիրո հեքիաթով լցնեմ,
Նա իմ կյանքն է քաղցրանուշ, կուզենամ միշտ լավ տեսնեմ,
Երբ արթնանա մուրազով, շողեր հագնի, զով արեք:

Գուսան Աշոտ, սուրբ ծեգին կաքավ յարս արթնանա,
Ամպի թևին թև առած մուրազներով բարձրանա,
Շաղ է իջել երեսին, թե երկնային մանանա,
Սարից իջնող պաղ ջրեր, լույս երեսին զով արեք:
                   Սարի մարմանդ հովիկներ,
                   Օրոր-շորոր ծովիկներ,
                   Գարնանաբույր նազելուս
                   Բարի դեմքին զով  արեք:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի