112. ՀԵՐՈՍ ՏՂԱ - (մենակատար` Աստղիկ Քամալյան, երգի, պարի վաստ. անս.գեղ. ղեկ.`Թաթուլ Ալթունյան)

ЭРОС ТАГ - Астгик Камалян

HEROS DGHIN - Astghik Qamalyan


03’06'' → Скачать
Габриэл Гюрджян. Колхоз в горах Армении * Գ. Գյուրջյան, Լեռային կոլտնտեսություն

ՀԵՐՈՍ ՏՂԱ

Ոսկե աստղ կրծքիդ վրա հերոս դառած բարով եկար,
Իմ հայրենի հովերի հետ` ծաղկանկար սարով եկար,
Հազար գուսան երգ երգեցին, երգի ճանապարհով եկար,
Լույսեր վառած երկինք դառած, մեր Սևանի ափով եկար,
Ձեռքիդ ծաղկե փնջեր կապած, վարդ ու նունուֆարով եկար:

Մեր հանդերի բուրմունքն ես դու, իմ սիրելի, նազիդ մեռնեմ,
Մազերդ ցողն է համբուրել, ցողաթաթախ մազիդ մեռնեմ,
Սազդ հանիր, անուշ երգիր, անուշ երգ ու սազիդ մեռնեմ,
Սրտիս խորին կարոտն առնող յար ջան քո մուրազիդ մեռնեմ,
Աղբյուրների ջրերի պես անմահական սիրով եկար:

Գուսան Աշոտ, մեր բաղերում ոսկե աստղի շողն է անուշ,
Հերոսների ձեռքով ծաղկած, գարուն դառած հողն է անուշ,
Վարդի վրա նստած գոհար` գարնանային ցողն է անուշ,
Մեր աշխարհին, հողին, քարին ուրախ կյանք տվողն է անուշ,
Մեր բաղերի ծաղկահանդես  ցողաթաթախ ճամփով եկար:


Նոտագրությունը` Թ. Ալթունյանի