176. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ - / մենակատար` Սիրանուշ Գալստյան, Սայաթ–Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյա /

САРВОРИ ЕРГЫ - Сирануш Галстян

SARVORI YERGE - Siranoush Galstyan

Доступно только видео
04’31''

ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ

Ես ձեր լեռների սարվորը դառնամ,
Աղավնաձորով սարը բարձրանամ,
Ոտքերս թրջեմ արծաթե շաղով,
Յա՛ր, գովքդ ասեմ հազար մի խաղով:

Քո սերը երգեմ քաղցրիկ
Սարերում բարձրիկ,
Ուրախ, երջանիկ:

Երգերով արի՛, խաղերդ առնեմ,
Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ,
Կապույտ երկնքից քեզ վրա ցողված,
Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ:

Ծուփ ծով են դարձել արտերը բերքի,
Մեղմ օրորվում են հասկերը բերքի,
Ամեն սրտի մեջ, ամեն արտի մեջ,
Հնչում են ուրախ երգերը բերքի:

Իմ ջահել սրտին գարունք ես տալիս,
Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս,
Գուսան Աշոտը քո գովքն է անում,
Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս:


Նոտագրությունը` Թ. Ալթունյանի