98. ՀԱՅՈՑ ՁՈՐԵՐ - (մենակատար` Թովմաս Պողոսյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

АЙОЦ ДЗОРЕР - Товмас Погосян

HAYOTS DZORER - Tovmas Poghosyan


03’15'' → Скачать
Арснадзор (ущеле Воротан) * Հարսնաձոր (Որոտանի կիրճ)

ՀԱՅՈՑ ՁՈՐԵՐ

Հայոց երկրի խորունկ ձորեր,
Ձեզ հազար տաղ պիտի ասեմ.
Բույրով լցված ծաղկանց ծովեր,
Ձեզ հազար խաղ պիտի ասեմ,
                                        պիտի ասեմ:

           Ով է ձեր պատկերը քաշել,
           Հազար ու մի գույնով նախշել.
           Մեր քաջարի նախնյաց բաշխել,
           Ձեզ դալար բաղ պիտի ասեմ,
                                                  պիտի ասեմ:

Ձեր ծոցում եմ ես մեծացել,
Ծաղկանց շաղերով լվացվել.
Ձեր իմաստուն երգով լցվել,
Ձեզ ծաղկի թաղ պիտի ասեմ,
                                        պիտի ասեմ:

           Օրորոց եք արծիվների,
           Պողպատ վահան նախնիների.
           Ձեր հին ու նոր քաջազներին,
           Ես հազար փառք պիտի ասեմ,
                                                  պիտի ասեմ:

Հորովելիդ ձայնն եմ առել,
Ձեզնով գուսան Աշոտ դառել.
Հազար սիրող սրտեր վառել,
Ես ձեզ մատաղ պիտի ասեմ,
                                        պիտի ասեմ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի