93. ՀԱԶԱՐ ՕՐՀՆԱՆՔ - (մենակատար`Լևոն Քաթրջյան, ժող.գործ.անս. դիր.` Ստեփան Ջրբաշյան, 1971թ.)

АЗАР ОРДНАНК - Левон Катрджян

HAZAR ORHNANQ - Levon Qatrjyan


03’23'' → Скачать

ՀԱԶԱՐ ՕՐՀՆԱՆՔ

Հազար օրհնանք հիմնաքարդ դնողին,
Փառքով  օծված երգով  լցված Երևան,
Հազար մի փառք կամարներդ կապողին,
Կրակների միջով  անցած  Երևան,
Դու սրտաբաց Երևան:

Սուրբ մոր նման բարի հույս ես
Հրահուր  Երևան,
Հազար գարնան  արշալույս ես,
Խնկաբույր Երևան:

Բազմաշնորհ սերունդներիդ ես մատաղ,
Մագաղաթյա լույս գանձերիդ ես մատաղ,
Սրտի փափագ Մասիսներիդ ես մատաղ,
Մի  փառապանծ Անի դարձար  Երևան,
Դու սրտաբաց Երևան:

Հազար Աշոտ երգ  կկապեն քո քարին,
Հազար պանդուխտ հույս կկապեն քո քարին,
Հազար խաղաղ գարուն կիջնի քո քարին,
Իմ քնարին` քնար դարձած Երևան
Դու սրտաբաց Երևան:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի