90. ԿՅԱՆՔ ՏՈՒՐ, ԿՅԱՆՔ ԱՌ - (մենակատար` Հովհաննես Մանուչարյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

КЯНК ТУР, КЯНК АР - Оганес Манучарян

KYANQ TUR, KYANQ AR - Hovhannes Manucharyan


02’18'' → Скачать
Художник М. Сарьян

ԿՅԱՆՔ ՏՈՒՐ, ԿՅԱՆՔ ԱՌ

Քեզ կյանք կտամ, կյանքիդ մատաղ, սիրո տիպար,
Այս երեկո ինչո՞ւ դու իմ սրտին դիպար,
Չէ՞ որ երգչիս սիրտը սրտիդ նման նուրբ է,
Սեր ես տվել, էլի սիրուդ կարոտում Է:
Կյանք տուր, կյանք առ,
Աչքերդ վառ, ունքերդ կամար,
Սեր տուր, սեր առ,
Երգում եմ քեզ, աննման յար: 

Թե գալու ես, սրտով արի, սիրով արի,
Փունջ մազերդ փռիր կրծքիս, մխիթարիր,
Ամեն մեկը ոսկե լար է սազ քյամանչի,
Ընտիր վարդ ես հայրենական բաղ ու բաղչի:


Գուսան Աշոտ, յարի սիրուն սիրտդ սով է,
Գիտեմ, նրա սիրտն էլ սիրո անտակ ծով է,
Զեփյուռի պես երգս եթե նրան հասնի,
Մոտ կգա մի համբույր կտա, թեև խռով է: 
Կյանք տուր, կյանք առ,
Աչքերդ վառ, ունքերդ կամար,
Սեր տուր, սեր առ,
Երգում եմ քեզ, աննման յար: 


Նոտագրությունը` Վ. Պետրոսյանի