75. ԽՈՒՍՏՈՒՓԱՍԱՐ - (մենակատար` Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՌՀ ժող.գործ.անս., դիր.`Հրանտ Թորոսյան, 1986թ.)

ХУСТУПАСАР - Раффи Оганесян

KHUSTUPASAR - Raffi Hovhannisyan


03’08'' → Скачать

ԽՈՒՍՏՈՒՓԱՍԱՐ

Ամպերը հեզ, հյուր կգան քեզ երամ-երամ,
Բարև կտան, կխոնարհվեն, երամ-երամ,
Գոհար արցունք, շաղ կշաղեն երամ-երամ,
Խուստուփասար:
Անուշ սերս սառնաղբյուրիդ մոտ է նորել,
Ուխտավորի աղոթքների հետ է նորել:
Գագաթիդ եղնիկը,
Խաչազարդ լեռնիկը,
Կապուտակ երկինքը,
Բույր դարձան իմ հոգուն,
Հուր դարձան իմ հոգուն,
Հույզ դարձան իմ հոգուն,
Շողակ ես դու:

Որքան սարվոր դեպ քեզ կուգան բույրդ առած,
Օրհնանք կտան ու կգնան բույրդ առած,
Հովեր կիջնեն տաք ձորերին բույրդ առած,
Խուստուփասար:
Անուշ սերս լուսնեղջյուրիդ հետ է նորել,
Ու ծիր կաթին գոտի կապած սեր է խորհել:

Իմ առաջին սրինգն առած քո կատարին,
Ես մի փոքրիկ սարվոր դառա քո կատարին,
Առաջինը աշխարհ տեսա քո կատարից,
Խուստուփասար:
Անուշ սերս կանչող զանգ է անհունիդ պես,
Չարին հաղթող Ծավի արծիվ Հունանիդ պես:

 

Աշոտն ասաց մեծ պապերի  հետքերն  էնտեղ,
Դավիթ Բեկի, Մխիթարի գործերն էնտեղ,
Երկնասլաց, հայրենապահ բերդերն էնտեղ,
Խուստուփասար:
Անուշ սերս վեհացել է բաձունքիդ պես.
Դարի ակունք, երգի ակունք, օրհնում եմ քեզ:
Գագաթիդ եղնիկը,
Խաչազարդ լեռնիկը,
Կապուտակ երկինքը,
Բույր դարձան իմ հոգուն,
Հուր դարձան իմ հոգուն,
Հույզ դարձան իմ հոգուն,
Շողակ ես դու:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի