74. ԽՌՈՎ ԳՆԱՑ - (մենակատար` Նշան Ջաղացպանյան, Լիբանան)

ХРОВ ГНАЦ - Ншан Джагацпанян, Ливан

KHROV GNATS - Nishan Tchagasbanian, Lebanon


03'36'' → Скачать
Художник Г.Ханджян * Գրիգոր Խանջյան (1926 - 2000) Վ. Միրաքյանի «Լալվարի որսը» գրքի նկարազարդում

ԽՌՈՎ ԳՆԱՑ

Աչքս դեմի սարին մնաց,
Յարս ինչո՞ւ խռով գնաց,
Երանի՜ թե ետ գա նորից,
Ծաղիկ փնջած, խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :

Զմրուխտ հավքեր, շորորալեն
Գալիս եք դուք էն մեծ սարեն,
Խաբար բերեք անգին յարեն,
Ինչո՞ւ այդպես խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :

Ճամփա ընկիր, գուսան Աշո՛տ,
Գնա՛, հասիր քո յարի մոտ,
Գուցե սիրտն է ընկել կարոտ,
Չէ՞ որ մոլոր, խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :


Նոտագրությունը` Վ. Արարատյանի