73. ԽՌՈՎ ԳՆԱՑ - (մենակատար` Վալյա Սամվելյան, ՀՌՀ ժող.գործ.անս., դիր.` Մ.Բեգլարյան, 1982թ.)

ХРОВ ГНАЦ - Валя Самвелян

KHROV GNATS - Valya Samvelyan


03’37'' → Скачать
Художник Эдуард Исабекян.1964. THE LEAVING WOMAN

ԽՌՈՎ ԳՆԱՑ

Աչքս դեմի սարին մնաց,
Յարս ինչո՞ւ խռով գնաց,
Երանի՜ թե ետ գա նորից,
Ծաղիկ փնջած, խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :

Զմրուխտ հավքեր, շորորալեն
Գալիս եք դուք էն մեծ սարեն,
Խաբար բերեք անգին յարեն,
Ինչո՞ւ այդպես խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :

Ճամփա ընկիր, գուսան Աշո՛տ,
Գնա՛, հասիր քո յարի մոտ,
Գուցե սիրտն է ընկել կարոտ,
Չէ՞ որ մոլոր, խռով գնաց:
Ինչո՞ւ համար խռովել է ,
Գուցե ճամփին մոլորվել է ,
Կամ թե ուրիշին սիրել է ,
Մենակ թողեց , խռով գնաց :


Նոտագրությունը` Վ. Արարատյանի