8. ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ - (մենակատար`Հով. Բադալյան, ժող.գործ.անս.գեղ.ղեկ.` Արմեն Մանդակունյան, 1970թ.)

АНДРАНИК ЗОРАВАР - Оганес Бадалян, анс. нар. инстр., худ. рук. А. Мандакунян

ANDRANIK ZORAVAR - Hovhannes Badalyan, Armenian Folk Orchestra, Art Director: A. Mandakunyan


02’44'' → Скачать

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ

Հազար լեզու, հազար բերան կերգեն քեզ,
Հազար խնջույք թասերն առած կօրհնեն քեզ,
Հրե կամուրջներն ես անցել  հողմի պես:
Դու սլացար շանթերի դեմ մահաբեր,
Մեր տան հույսի Դավիթ էիր ու Մհեր:
             Հուշարձանդ են լեռ ու սար,
             Քեզ կհիշեն դարեդար,
             Քո հոգին հրավառ,
             Անդրանիկ զորավար:

Հազար որբի դառն արցունքն ես դու սրբել,
Հազար մոր վիշտ գաղթի ճամփին ամոքել,
Քո թշնամու մոր ու մանկան խղճացել:
Հավք ու հովեր անուշ տաղեր կհյուսեն,
Քաջիդ գովքը աստղերն անգամ կլսեն:
             Հուշարձանդ են լեռ ու սար,
             Քեզ կհիշեն դարեդար,
             Քո հոգին հրավառ,
             Անդրանիկ զորավար:

Քո Աշոտը սարերում քեզ տեսել է,
Էն օրերում խրոխտ ձայնդ լսել է,
Քո պատկերն իր սուրբ օջախում պահել է:
Քանի-քանի օջախի լույս ես վառել,
Վիշտ ու կսկիծ սրտիդ առել ու տարել:
             Հուշարձանդ են լեռ ու սար,
             Քեզ կհիշեն դարեդար,
             Քո հոգին հրավառ,
             Անդրանիկ զորավար:


Նոտագրությունը` Լ. Աստվածատրյանի