61. ԻՄԱՑԵՔ - (մենակատար`Հովհ.Բադալյան, ՀՌՀ ժող.գործ.անս., դիրիժոր`Մանվել Բեգլարյան, 1988թ.)

ИМАЦЕК - Оганес Бадалян

IMATSEQ - Hovhannes Badalyan


04’16'' → Скачать
Художник Меружан Хачатрян

ԻՄԱՑԵՔ

Սարն իր տեղից չի հեռանա, իմացե՛ք,
Վիշտը սրտից չի վերանա, իմացե՛ք,
Ա~խ, ինչքան  էլ խոր  խորանան  վերքերս,
Հույսի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք,

Թեկուզ գլխիս ձյունն էլ նստի Մասիսի,
Մ՛ի վշտացեք, լանջին գարուն կբացվի:

Թիթեռն, ավա~ղ, մոմի լույսով կվառվի,
Բլբուլն ավա~ղ, վարդի փշին կմաղվի:
Ա~խ, ինչքան էլ սրտիս կարոտը հալվի,
Երգի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:

Ա~խ, սերն անգամ լեռ կմաշի, սիրուննե՛ր,
Ճամփեքն իրար  նա  կխառնի, սիրուննե՛ր,
Բայց ինչքան էլ ինձ չարչարի, սիրուննե՛ր,
Սիրո տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:

Աշոտ, սերդ խոր ծովի պես կծփա,
Ադամանդ կա նրա խորքում, կշողա,
Ա~խ, ինչքան էլ սիրտս սիրուց թե դողա,
Վշտի տեր եմ, չեմ ծերանա, իմացե՛ք:

Թեկուզ գլխիս ձյունն էլ նստի  Մասիսի,
Մ՛ի վշտացեք, լանջին գարուն կբացվի:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի