57. ԷՍՕՐ ՊԻՏԻ - (մենակատար`Արմեն Դավթյան, <<Շանթ>> ՀԸ <<Ժողովրդական երգիչ -1 >> նախագիծ)

ЭСОР ПИТИ - Армен Давтян

ESOR PITI - Armen Davtyan


03’18'' → Скачать
Художник Арам Нерсисян

ԷՍՕՐ ՊԻՏԻ

Էսօր պիտի նոր երգ հյուսեմ,
Երազիս  յարիս տեսել եմ:
Կարմիր վարդեր նվիրեցի,
Խռով էի` բարիշել եմ...
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Արազի պես անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:
Եկավ, ուրախ բարև տվեց,
Կարոտ սրտիս արև տվեց,
Ծաղկած կյանքիս, դալար կյանքիս
Գարնան անուշ անձրև տվեց:
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Արազիս հետ անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:
Գուսա'ն Աշոտ, առանց սերի
Մարդու սիրտը չի բաբախի:
Երգի փառքի հասցրեց ինձ,
Սերն է սուրբ բախտ նրա կյանքի:
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Երազիս  հետ անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի