56. ԷՍՕՐ ՊԻՏԻ - (մենակատար` Ռուբեն Մաթևոսյան)

ЭСОР ПИТИ - Рубен Матевосян

ESOR PITI - Ruben Matevosyan


02’57'' → Скачать

ԷՍՕՐ ՊԻՏԻ

Էսօր պիտի նոր երգ հյուսեմ,
Երազիս  յարիս տեսել եմ:
Կարմիր վարդեր նվիրեցի,
Խռով էի` բարիշել եմ...
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Արազի պես անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:
Եկավ, ուրախ բարև տվեց,
Կարոտ սրտիս արև տվեց,
Ծաղկած կյանքիս, դալար կյանքիս
Գարնան անուշ անձրև տվեց:
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Արազիս հետ անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:
Գուսա'ն Աշոտ, առանց սերի
Մարդու սիրտը չի բաբախի:
Երգի փառքի հասցրեց ինձ,
Սերն է սուրբ բախտ նրա կյանքի:
            Եկել էր նա վարդեր քաղած,
            Երազիս  հետ անցավ-գնաց,  
            Հավքի թևով թռավ-գնաց:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի