50. ԷՆ ՍԱՐԵՐԸ - (գործիքային, Մնացական Չալիկյան` շվի, 1991թ.)

ЭН САРЕРЫ - инст., Мнацакан Чаликян (шви)

EN SARERE - Mnatsakan Chalikyan, (Sհvi)


03’37'' → Скачать

ԷՆ ՍԱՐԵՐԸ

Էն  սարերը ձյուն են հագել,
Մի՛ հարցնեք հալիցս,
Հագել են ու ճամփան փակել,
Խաբար  չունեմ  յարիցս:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց  մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Կռունկի պես անցավ, գնաց,
Գարուն կգա, ե՛տ կգա,
Քնքուշ ձայնը սրտիս մնաց,
Գարնան շնչի հետ կգա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Գուսան Աշո՛տ, ա՜խ, մի անգամ
Յարդ քեզ մի համբույր տա,
Համբույրի հետ անմահական
Ծաղիկների բուրմունք տա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի