37. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԲԱՐԻ ԾՆՈՒՆԴ - (մենակատար` Սարգիս Խաչատրյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

ЗАНГЕЗУРИ БАРИ ЦНУНД - Саргис Хачатрян

ZANGEZURI BARI TSNUND - Sargis Khachatryan


03’11'' → Скачать
Լուսանկարում`Լևոն Ադունց, Անդրանիկի զինվոր, Վանի և Սարդարապատի հերոսամարտերի մասնակից:

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԲԱՐԻ ԾՆՈՒՆԴ

Նորից յար ջան, հիշեցի ես սև ունքերդ,
Ո՞նց մոռանամ, քանի որ կա տանջող սերդ,
Բաժակիս մեջ միշտ տեսնում եմ վառ պատկերդ:
Հեյրանդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված, 
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ: 

Մորս նման շատ բարի է ազնիվ մայրդ,
Հողիդ մատաղ, Զանգեզուրն է ծննդավայրդ,
Մեկ-մեկ երգիր, գոնե լսեմ անուշ ձայնդ:
Հեյրանդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված, 
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ: 

Դու զգույշ կաց, որ քեզ չառնի անսեր մարդը,
Սերից հեռու ի՞նչ կիմանա` ինչ է զարդը,
Ես երգում եմ`  դալար մնա կոկոն վարդը:
Հեյրանդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված, 
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ: 

Ինձ ասում են, գուսան Աշոտ, յարդ ո՞ւր է,
Ասում եմ ես. սրտիս միջին նա մի հուր է,
Թերթերունքդ ուժեղ ծակող մի սուր թուր է,

Հեյրանդ եմ ես, իմ կյանքում քեզնով տարված, 
Ջահել եմ ես, ինձ մի խփիր սիրո հարված,
Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ,
Հազար տեսակ վարդերից ես առել սնունդ: 


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի