32. ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ - (<<Սայաթ-Նովա>> աշուղական անս.գեղ.ղեկ.` Վաղարշակ Սահակյան, 1979թ.)

ЕРГ ХАГАГУТЯН - Анс. <<Саят-Нова>>, худ.рук. Вагаршак Саакян

YERG KHAGHAGHUTYAN - “Sayat – Nova” Folk /Ashugh/ Songs Ensamble, Art director: Vagharshak Sahakyan


02’56'' → Скачать

ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Քո թևերի տակ իմ Երևանը
Թող միշտ անվթար, ապահով լինի,
Ճախրիր աշխարհում, քո օթևանը
Թող ամեն հովիտ, ամեն ծով լինի:
    Ո~վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
    Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Մեր ազատ երկրում հյուսել ես բույնդ,
Թափահարում ես թևերեդ սպիտակ,
Մենք աղավնի ենք դրել անունդ,
Եվ  արծվի սիրտ ենք դրել կրծքիդ տակ:
    Ո~վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
    Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Դու նոր  ջրանցքի զվարթ ալիք ես,
Լույս ու ծաղիկ ես, պայծառ գալիք ես,
Անուշ մայրիկ ես, քնքուշ բալիկ ես,
Իմ սազը լարած միշտ երգում եմ քեզ,
    Ո~վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
    Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Գուսան Աշոտը հավատով հստակ,
Անունն է դնում քո մեծ կոչի տակ,
Դու միշտ կհաղթես մահին դժնդակ,
Աշխարհին ծագող անմար արեգակ:
     Ո~վ խաղաղություն, դու վառ  գարուն ես,
    Մեր մանուկների թոթով լեզուն ես:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի