30. ԵՍ ՔԵԶ ՍԻՐԱՀԱՐ - (մենակատար` Բելլա Դարբինյան )

ЕС КЕЗ СИРААР - Белла Дарбинян

YES QEZ SIRAHAR - Bella Darbinyan


03’14'' → Скачать
Художник Тигран Смбатян

ԵՍ ՔԵԶ ՍԻՐԱՀԱՐ

Բուրմունք է բուրում թել-թել մազերդ,
Շափաղ է տալիս պայծառ պատկերդ,
Բուրմունքդ անուշ իմ սիրտն առավ,
Հոգիս քո շնչով սիրահար դարձավ:                                    
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ`ես քեզ սիրահար:   

Դու վառվող ճրագ` ես մի փարվանա,
Վառվում եմ, վառվում էլ չեմ դիմանա:
Դու սարի եղնիկ, իսկ ես մի որսորդ,
Դու ես ինձ խփել գարնան առովոտ:                  
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ`ես քեզ սիրահար:

Գուսան Աշոտիս դու ոսկի երազ,
Միշտ երգում եմ քեզ` ես և քամանչաս:
Երգերս սիրով քեզ եմ նվիրել,
Աշխարհում միայն քեզ եմ ես սիրել:
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ`ես քեզ սիրահար


Համակարգչային շարվածքը`Լ. Նազարյանի