29. Ե՛Կ, ԻՆՁՆԻՑ ՄԻ՛ ՓԱԽՉԻ - (մենակատար` Սիրանուշ Գալստյան, Սայաթ–Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

ЕК, ИНДЗНИЦ МИ ФАХЧИ - Сирануш Галстян

YEK INDZNITS MI PAKHCHI - Siranoush Galstyan


03’02'' → Скачать
Художник Эдуард Исабекян

Ե՛Կ, ԻՆՁՆԻՑ ՄԻ՛ ՓԱԽՉԻ

Ե'կ, ինձնից մի փախչիր սարերի եղնիկ,
Սիրուցդ ընկել եմ լեռներ ու լեռնիկ,
Կարոտի սուր նետը հանիր իմ սրտից
Դե' արի, նազով արի, քայլերով հեզիկ:

Սիրուց ծարավ էս ճամփեքը ո՞նց անցնեմ ,
Սերս ի՞նչ է , քեզ ձեր տնից փախցնեմ ,
Քիչ է մնում ճամփիդ այրվեմ պրծնեմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :

Արցունքը աչքերիս, մի՞թե չես տեսնում,
Կանչում եմ, անուշ յա'ր, մի՞թե չես լսում,
Առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում,
Դե' արի, նազով արի, սիրտս է կանչում:

Յար քո սիրուց գարնան նման բացվել եմ ,
Բլբուլի պես քո փշերից հյուծվել եմ
Սիրունիկ յար , լացել կուզեմ` լցվել եմ ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :

Օրերս անցնում են, գալու ես` արի,
Մշուշ է պատում, յա'ր, հոգուս աշխարհին,
Ա~խ գուցե հեռանամ` քո սիրտը վառվի,
Դե' արի, նազով արի, քո գալը բարի:

Ա~խ մինչև ե՞րբ քո նազերը ես տանեմ ,
Յար , ստվերի պես ձեր թաղերում թափառեմ ,
Աշոտն ասաց` սիրո ծովում կխեղդվեմ
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :


Նոտագրությունը` Վ. Գասպարյանի, համակարգչային շարվածքը`Լ. Նազարյանի