227. ՎԱՌՈՂ ՍԵՐ - Մոնիկա Նազարյան

ВАРОГ СЕР - Моника Назарян

VAROGH SER - Monika Nazaryan


4’48’’ → Скачать
Жирайр Мартиросян. Ժիրայր Մարտիրոսյան – Վառվող սեր․․․

ՎԱՌՈՂ ՍԵՐ

Մոտս նստիր` մի խոսք ասա, աննմա'ն,
Գիտե'մ, սերս ինձնից է միշտ անբաժան,
Թե սիրում ես` սիրո վերքին դիր դարման:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստո~ւն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դո'ւն ես, դո'ւն:
Վառող սերդ սիրտս արեց մասեմաս,
Էրվում եմ ես, ծուխ չկա, որ հավատաս,
Սերդ երգեմ, երգիս ձայնին մոտս գաս:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստո~ւն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դո'ւն ես`դո'ւն:
Վշտանում եմ, երբ ինձանից գնում ես,
Գնում ես, բայց հոգուս միջին մնում ես,
Հեռվից անգամ արևի պես ժպտում ես:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստո~ւն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դո'ւն ես`դո'ւն:
Ես Աշոտն եմ, գուցե միտքդ չիմացա,
Էլ մի գնա, քաղցրությունդ իմացա,
Չես հարցնում` այսքանին ո՞նց դիմացա:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստո~ւն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դո'ւն ես`դո'ւն: