170. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ - (մենակատար` Դեն Ղարիբյան, անսամբլ <<Բրաթչ>>, ԱՄՆ)

САРИ СИРУН - Дэн Гарибян, ансамбль «Братч», США

SARI SIRUN - Den Garibian, Group <>, USA


05’46'' → Скачать
Художник Ашот Асатрян

ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ

Հազար նազով յար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցողերով մազերդ թացել,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը բերում սրտիս է տալիս:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
Ա՜խ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Սարից է գալիս, էս առվի ջուրը,
Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:


Նոտագրությունը` Թ. Ալթունյանի