150. ՆՈՐ ՏԱՐԻ - (մենակատար` Արտուր Մնացականյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

НОР ТАРИ - Артур Мнацаканян

NOR TARI - Artur Mnatsakanyan


02’55'' → Скачать
Художник Ал. Григорян* Ալ. Գրիգորյան. Հին գյուղում

ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավորում եմ ձեր նոր տարին,
Ճամփան բացվի ղարիբ յարին,
Արևն անմար խաղաղության
Լույսն է վառում ողջ աշխարհի:
     Այս նոր տարին բարի լինի,
     Աղուհացով տարի լինի,
     Չարը չքվի, բարին տիրի:
     Խաղաղ կյանքն աշխարին լինի:

Կարմիր գինու կարասը բեր,
Ներսը գարուն, դուրսը ձմեռ.
Հե~յ անցողիկ դարդիման մարդ,
Սիրող սիրտս սրտիդ ընկեր:
     Այս նոր տարին բարի լինի,
     Աղուհացով տարի լինի,
     Չարը չքվի, բարին տիրի:
     Խաղաղ կյանքն աշխարին լինի:

Գուսան Աշոտ սեղանդ բաց,
Կյանքիդ մի տարին էլ գնաց.
Քանի սերունդ եկան անցան,
Բայց նրանցից ո՞րը մնաց:
     Այս նոր տարին բարի լինի,
     Աղուհացով տարի լինի,
     Չարը չքվի, բարին տիրի:
     Խաղաղ կյանքն աշխարին լինի:


Նոտագրությունը`Հովհ. Բադալյանի