147. ՄՈՐ ՍԵՐԸ - (մենակատար` Փոլ Բաղդադլյան, Սիրիա, ԱՄՆ)

МОР СЕРЫ - Пол Багдадлян, Сирия, США

MOR SERE - Pol Baghdadlian, Syria, USA


03’36'' → Скачать
Художник Sevada Grigoryan

ՄՈՐ ՍԵՐԸ

Լույսի նման, հույսի նման սրբազան,
Կյանքի նման թանկագին է մոր սերը.
Աշխարհի մեջ ոչինչ չկա իր նման,
Հավերժական, սրտագին է մոր սերը:
Ջա՜ն , անուշ մայրիկ ,
Ջա՜ն , քնքուշ մայրիկ ,
Քո լեզվին մատաղ ,
Քո լեզուն՝ մեղմիկ :  

Մայրը կուզի՝ կյանքը թողնի իր որդուն,
Աչքի լույսը, սերը թողնի իր որդուն,
Ջերմ համբույրը, սիրտը թողնի իր որդուն,
Մահը վանող պինդ վահան է մոր սերը:
Ջա՜ն , անուշ մայրիկ ,
Ջա՜ն , քնքուշ մայրիկ ,
Քո լեզվին մատաղ ,
Քո լեզուն՝ մեղմիկ :  

Գուսան Աշոտ, որբ մնացիր դու մորից,
Սիրտդ վառվեց, մթագնեց այն օրից,
Անցավ գնաց, էլ չի դառնա նա նորից,
Անուշ ձայնով երգիր, հարգիր մոր սերը:
Ջա՜ն , անուշ մայրիկ ,
Ջա՜ն , քնքուշ մայրիկ ,
Քո լեզվին մատաղ ,
Քո լեզուն՝ մեղմիկ :  


Նոտագրությունը` Վ. Արարատյանի