133. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ - (մենակատար`Լևոն Քաթրջյան, ՀՌՀ ժող. գործ. անս., դիր.`Հրանտ Թորոսյան, 1983թ.)

УШАРДЗАННЕР, УШАРДЗАННЕ - Левон Катрджян

HUSHARDZANNER, HUSHARDZANNER - Levon Katerjian


Скачать
Памятник павшых в Веришене/Горис/. Զոհվածների հուշարձանը Վերիշենում /Գորիս/:

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Գարուն բացվեց, գարուն եկավ,
Անձրևի տեղ արյուն եկավ,
Մայր աղավնու խաղաղ բույնը,
Ձագուկ փախցնող ուրուրն եկավ:

Արծիվները վեր խոյացան,
Սև-սև ամպերն իրար անցան,
Նորեն խաղաղ գարուն բացվեց,
Շատ-շատերը վերադարձան,
Իսկ շատերն էլ հուշեր դարձան… 

Անմար լույսեր հոգիների` 
Իմ քարակերտ հուշարձաններ,
Նոր պատմություն սխրանքների`
Իմ հրակերտ հուշարձաններ:

Սերունդները միշտ ուժ կառնեն,
Հարս ու աղջիկ մոմ կվառեն,
Ես էլ նրանց հետ կվառեմ, 
Հուշարձաններ, հուշարձաններ:

Հասակներն եք քաջ-քաջերի,
Փայլ ու կրակ կայծակների,
Հազար երազ, մուրազների,
Իմ փառակերտ հուշարձաններ:

Արծիվները վեր խոյացան,
Սև-սև ամպերն իրար անցան,
Նորեն խաղաղ գարուն բացվեց,
Շատ-շատերը վերադարձան,
Իսկ շատերն էլ հուշեր դարձան:

Ձեր նախշազարդ սուրբ քարերում,
Մայրն իր որդու աչքն է տեսնում,
Քույրն իր եղբոր կանչը լսում,
Իմ վեհակերտ հուշարձաններ:

Հուշարձաններ` հավերժ կանգուն,
Երկինքն էլ է ձեզ շափաղում,
Աշոտն երգեց ձեր փառքն անհուն
Իմ նորակերտ հուշարձաններ: