79. ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ - (գործիքային, ջութակ, Կարապետ Հայրապետյան)

ЦАРЕРЫ ЦАГКУМ ЭН - Карапет (Каро) Айрапетян, скрипка

TSARERTE TSAGHKUM EN - Karapet (Karo) Hayrapetyan


05’15'' → Скачать
Художник О. Зардарян * Հովհաննես Զարդարյան (1918 - 1992), Պայծառ երեկո (1963)

ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ

Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,
Քեզանից սեր առնել, միշտ եմ փափագում,
Անքուն անդադար, ես քեզ եմ կանչում,
Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում:

Երկնային հրեշտակ,
Դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում,
Սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են,
Տարին մեկ անգամ,
Բայց դու գարունն ես,
Հավերժ անթառամ:

Անցնում են կյանքիս, ջահել օրերը,
Պայծառ է մնում քո ազնիվ սերը,
Ես քո սիրածն եմ, ինձ մի' չարչարի,
Եկ, կյանքիս կյանք բեր, քո սրտով բարի:

Աշխարհն է ծաղկում քո մի ծիծաղից,
Միայն Աշոտիս դու տվիր թախիծ,
Թևերիդ մատաղ, մի զմրուխտ ղուշ ես,
Դու գիշեր չունես, միշտ արշալույս ես:

Երկնային հրեշտակ,
Դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում,
Սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են,
Տարին մեկ անգամ,
Բայց դու գարունն ես,
Հավերժ անթառամ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի