65. ԻՄ ՕՐՈՐԱՆ - (մենակատար` Կարմեն Աճեմյան (Լիբանան), Հ1 ՀԸ <<Երգ երգոց>> նախագիծ)

ИМ ОРОРАН - Кармен Аджемян, Ливан

IM ORORAN - Karmen Ajemian, Lebanon


05'42'' → Скачать
Художник Е. Асламазян * Երանուհի Ասլամազյան (1910 - 1998), Իմ Հայաստան (1965)

ԻՄ ՕՐՈՐԱՆ

Երկնից իջած աստղափունջ ես ձորերի մեջ,
Ճոխապատկեր քո երեկոն ցոլքերի մեջ,
Հայոց բախտի պատմություն ես ժայռերի մեջ,
Զավակներդ արժիվներ են, իմ օրորան,
Կուռ լեռներդ քեզնով անպարտ, իմ օրորան:
Իմ սերը քո ծաղկանց մեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան,
Սիրող սրտի հուրն անշեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան:

Հազարամյա լեռները քո շարքեր կազմած,
Ասես Դավթի էն քաջերն են արձանացած,
Հիմնաքարդ հողմերի մեջ կուռ ամրացած,
Զավակներդ արծիվներ են, իմ օրորան,
Ուժ են առնում կուռ լեռներեն, իմ օրորան:

Սրնգահար Աշոտն եմ քո սեգ սարերի,
Այժմ` գուսան, տաղեր կասեմ քո ժայռերին,
Ես կգնամ, երգս թողած ծաղիկներին,
Գալիքը քո հույս հավատով իմ օրորան,
Հասակ կառնես նոր սերունդով, իմ օրորան:
Իմ սերը քո ծաղկանց մեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան,
Սիրող սրտի հուրն անշեջ է,
Միշտ կվառվի, իմ օրորան:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի