13. ԱՇՈՒՂ ԵՄ - (մենակատար` Ջանի Ռուբյան, ԱՄՆ)

АШУГ ЕМ - Джани Рубян, США

ASHUGH EM - Johnny Roubian, USA


04’28'' → Скачать
С.Сафарян, Певец любви. * Ս.Սաֆարյան, Սիրո երգիչը

ԱՇՈՒՂ ԵՄ

Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Ձայնդ երգերի աղբյուրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Նոր բաղի շիվ ես, նուբարդ գովեմ,
Մեղրից էլ քաղցր քո բարը գովեմ,
Ես չեմ ցամաքի, միշտ սիրո ծով եմ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց,
Աշխարհիս սիրուն մի փերի հանձնեց,
Աշուղ Աշոտիս նա երգիչ դարձրեց:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի