200. ՑՈՂ ԴԱՌՆԱՄ, ՇՈՂ ԴԱՌՆԱՄ - (զուգերգ`Եվա Թաշչյան և Արմեն Դավթյան, <<Շանթ>> ՀԸ <<Ժաղովրդական երգիչ-1>> նախագիծ)

ЦОГ ДАРНАМ, ШОГ ДАРНАМ - Ева Ташчян и Армен Давтян

TSOGH DARNAM, SHOGH DARNAM - Eva Tashchyan, Armen Davtyan


03'47’’ → Скачать

ՑՈՂ ԴԱՌՆԱՄ, ՇՈՂ ԴԱՌՆԱՄ

ՏՂԱ
Քեզ տեսնում եմ այսօր մոլոր, հուրաչյա,
Բացվի՛ր, խոսի՛ր, հետս խռով մի մնա,
Թե ուզում ես հուզմունք թողնես իմ սրտին,
Ինձ փայփայիր, ինչպես բլբուլն իր վարդին։
Աղբյուրներից, զով հովերից անդադար,
Երգ եմ հյուսել, նվեր բերել քեզ համար։
Ա՜խ , քո ճամփին ցող դառնամ ,
Շող դառնամ , վա՜խ։

ԱՂՋԻԿ
Կռունկները թևին տվին, գնացին,
Ուշք ու միտքս քո դառնալուն մնացին,
Յա՛ր, մուրազ ես, քեզ տեսնողին երանի,
Քեզ սիրողի քունը երբեք չի տանի։
Հովերի հետ ձայնդ եմ լսում, անուշ յա՛ր,
Շունչդ առնում, քեզ հետ խոսում, անուշ յա՛ր։
Ա՜խ , քո ճամփին ցող դառնամ ,
Շող դառնամ , վա՜խ։

ՏՂԱ
Իմ նազելի, դեմքդ վառ է արևից,
Չեմ կշտացել քո հեզանազ բարևից,
Մեկ համբույրդ հազար վերքի բալասան,
Ով քեզ առնի, նա չի իջնի գերեզման։
Աղբյուրներից, զով հովերից անդադար,
Երգ եմ հյուսել, նվեր բերել քեզ համար։
Ա՜խ , քո ճամփին ցող դառնամ ,
Շող դառնամ , վա՜խ։

ԱՂՋԻԿ
Գիշեր, ցերեկ աչքս ճամփադ կչափի,
Սիրո կարոտ ծով արցունքներ կթափի,
Հիմա եկար, բացվեց կյանքիս արևը,
Էլ չի պակսի յարի տված բարևը։
Հովերի հետ ձայնդ եմ լսում, անուշ յա՛ր,
Շունչդ առնում, քեզ հետ խոսում, անուշ յա՛ր։
Ա՜խ , քո ճամփին ցող դառնամ ,
Շող դառնամ , վա՜խ։

ՄԻԱՍԻՆ
Ով իմ հոգյակ, մատաղ լինեմ քո սիրուն,
Բլբուլի պես քո ասելուն, խոսելուն,
Նվիրեցիր անգին գանձը քո հոգու,
Մի տարվա մեջ հազար գարուն կապրես դու։
Հովերի հետ ձայնդ եմ լսում անուշ յար,
Շունչդ առնում, հետդ խոսում անուշ յար։
Ա՜խ , քո ճամփին ցող դառնամ ,
Շող դառնամ , յա՜ր։


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի