193. ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ - (մենակատար` Մխիթար Քեթցյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

СУРБ МАЙРЕР - Мхитар Кетцян

SURB MAYRER - Mkhitar Kettsyan


05’08'' → Скачать
Художник М.Асламазян

ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ

Անկարող եմ մոր թախիծը տանել լուռ,
Հուզմունքներն ու խոր կսկիծը տանել լուռ,
Նրա սրտի հևքն ու կանչը տանել լուռ:

Ով սուրբ մայրեր ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր,
Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր,
Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր,

Տանեմ լուռ,
Վառվեմ լուռ,
Հալվեմ լուռ:

Մոր ապտակը հեզ համբույր է ինձ եղել,
Մոր զայրույթը հույս խրատ է ինձ եղել,
Նզովքն  անգամ սուրբ օրհնանք է ինձ եղել:

Երբ  երազում տեսնում եմ իմ սուրբ մորը,
Տանս շեմին վարդ է բացվում այդ օրը,
Տաղ են բերում  հոգուս  սոխակն  ու լորը:

Աշոտն ասաց, սրբի դուռ է իմ մայրը,
Ջերմացնող կրակ, հուր է իմ մայրը,
Հայրենի տուն, զանգ, մատուռ է իմ մայրը:

Ով սուրբ մայրեր ձեր վիշտն առնեմ տանեմ ո՞ւր,
Մորմոքներն ու հոգսերն առնեմ տանեմ ո՞ւր,
Կարոտներն ու խոհերն առնեմ տանեմ ո՞ւր,

Տանեմ լուռ,
Վառվեմ լուռ,
Հալվեմ լուռ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի