182. ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ - (մենակատար`Արկադի Մանուցյան,նվագակցում են` Լուսինե Հայրապետյան,Վլադիմիր և Արմիկ Տոռոզյաններ, Սևադա Հովակիմյան)

СЕРС ВАНКУМ ТАТЕВИ - Аркади Мануцян

SERS VANQUM TATEVI - Arkadi Manucyan


04’13’’ → Скачать
Էդվարդ Իսաբեկյան (1914 - 2007), Տաթև (1959)

ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ

Սերս վանքում Տաթևի` մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա, որ համբուրեմ, ասաց` տղա, ամոթ է:
Ասի` երդվիր քո սերն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:

Սարեր ձորեր վկա են ,
Հանդ ու չոլեր վկա են ,
Ախս մինչ երկինք հասավ ,
Երկնի աստղեր վկա են :  

Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ, տեսնեմ նա չկա:
Ասի` աստվա՜ծ, փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի՞ թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:

Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,
Ասի` բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց, հեռացավ:

Նա իր զմրուխտ թևերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց` դու լավ կըերգես, թե մնաս սիրուս ծարավ,
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:

Սարեր ձորեր վկա են ,
Հանդ ու չոլեր վկա են ,
Ախս մինչ երկինք հասավ ,
Երկնի աստղեր վկա են :  


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի