174. ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ - (մենակատար` Լուսիկ Քոշյան, երգի , պարի վաստ. անս. գեղ. ղեկ.`Թաթուլ Ալթունյան)

САРВОРИ ЕРГЫ - Лусик Кошян

SARVORI YERGE - Lusik Qoshyan


03’16'' → Скачать
Арутюн Шамшян. В горах.

ՍԱՐՎՈՐԻ ԵՐԳԸ

Ես ձեր լեռների սարվորը դառնամ,
Աղավնաձորով սարը բարձրանամ,
Ոտքերս թրջեմ արծաթե շաղով,
Յա՛ր, գովքդ ասեմ հազար մի խաղով:

Քո սերը երգեմ քաղցրիկ
Սարերում բարձրիկ,
Ուրախ, երջանիկ:

Երգերով արի՛, խաղերդ առնեմ,
Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ,
Կապույտ երկնքից քեզ վրա ցողված,
Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ:

Ծուփ ծով են դարձել արտերը բերքի,
Մեղմ օրորվում են հասկերը բերքի,
Ամեն սրտի մեջ, ամեն արտի մեջ,
Հնչում են ուրախ երգերը բերքի:

Իմ ջահել սրտին գարունք ես տալիս,
Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս,
Գուսան Աշոտը քո գովքն է անում,
Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս:


Նոտագրությունը` Թ. Ալթունյանի