168. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ - (մենակատար`Սարգիս Խաչատրյան, Սայաթ–Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

САРИ СИРУН - Саргис Хачатрян

SARI SIRUN - Sargis Xachatryan


02’36'' → Скачать
Художник anahit ar aruchyan

ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ

Հազար նազով  յար, հովերի հետ  եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա  ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց  ցողերով մազերդ  թացել,
Մազերիդ  բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը  բերում սրտիս է տալիս:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Երբ  քո  հայացքը երկնին ես  հառում,
Վառ  աստղերն  ասես  նոր  լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
Ա՜խ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Սարից է գալիս, էս առվի ջուրը,
Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե  կարաս  քո  երգ  ու  հանգով
Յարիդ  կախարդիր, թող տուն գա  հանդով:
Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:


Նոտագրությունը` Թ. Ալթունյանի