128. ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ - (մենակատար`Րաֆֆի Հակոբյան,Սայաթ–Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

ОВ САРЕР, МОВ САРЕР - Раффи Акопян

HOV SARER, MOV SARER - Raffi Hakobyan


03’31'' → Скачать
Худюжник О. Минасян

ՀՈՎ ՍԱՐԵՐ, ՄՈՎ ՍԱՐԵՐ

Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սառ ջրերի կանչերը,
Հովիվների կրակների պես անմար
Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ
Սարին նստած թուխ ամպերի հովերում:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ,
Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ,
Ծաղկի բույրով, հովի շնչով հագեցած
Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի