12. ԱՇՈՒՂ ԵՄ - (մենակատար` Իբիս Բլբուլյան` Ֆրանսիա, 1974թ.)

АШУГ ЕМ - Ибис Билбулян, Франция

ASHUGH EM - Ibise Bilbulyan /France/


02’05'' → Скачать
Художник Э. Исабекян * Իսաբեկյան Էդվարդ Հմայակի (1914 - 2007) Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նկարազարդում (1955)

ԱՇՈՒՂ ԵՄ

Աշուղ եմ էդ քո սև-սև աչերիդ,
Էդ անուշ լեզվիդ, կեռ-կեռ ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Ձայնդ երգերի աղբյուրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Նոր բաղի շիվ ես, նուբարդ գովեմ,
Մեղրից էլ քաղցր քո բարը գովեմ,
Ես չեմ ցամաքի, միշտ սիրո ծով եմ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:

Քո մորը մատաղ, որ նա քեզ ծնեց,
Աշխարհիս սիրուն մի փերի  հանձնեց,
Աշուղ Աշոտիս նա երգիչ  դարձրեց:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պես սիրուն չի ծնի:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի