110. ՀԱՅՐԻԿ - եթե ուզում եք երգել (տեսահոլովակ` երաժշտություն և խոսք)

AЙРИК - если хотите cпеть (музыка и словa)

HAYRIK - if you want to sing(music and words)


04’15'' → Скачать
Художник О.Зардарян * Զարդարյան Հովհաննես Մկրտչի (1918 - 1992) Նկարչի հոր դիմանկարը

ՀԱՅՐԻԿ

Օջախդ շեն, այգիդ՝ ընդմիշտ դալար է,
Ով այգեպան, իմաստուն իմ հայրիկ,
Մայր Արազի նման սերդ վարար է,
Իմ աչքի լույս, իմ սրտիս սյուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :

Միշտ ծաղկում են գցած այգուդ ծառերը,
Գարնան երգով կարկաչում են ջրերը,
Կանաչել են, կանաչ հագել քարերը,
Հոգիս մատաղ քո սուրբ հոգուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :

Գուսան Աշոտ, հայրը փառք է օջախի,
Հույսը, լույսը բարի կամքն է օջախի,
Նվիրական վառ կրակն է օջախի,
Լույս ես տալիս սրտիս անքուն, իմ հայրիկ:
     Բարի հայրիկ , խրատներդ լսել եմ ,
     
Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ :


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի