97. ՀԱԼՎՈՒՄ-ՄԱՇՎՈՒՄ ԵՄ (ԱՄՌԱՆ ԱՐԵՎԻՑ) - (գործիքային`Արմեն Երաժիշտ, թար և Սահականուշ Մկրտչյան, քամանչա)

АЛВУМ-МАШВУМ ЭМ - инст. Армен Еражишт (тар) и Саакануш Мкртчян (каманча)

HALVUM – MASHVUM EM - Armen Yerajisyt (tar)& Saakanush Mkrtchyan (kamancha)


01’47'' → Скачать
Художник Мартун Закарян

ՀԱԼՎՈՒՄ-ՄԱՇՎՈՒՄ ԵՄ (ԱՄՌԱՆ ԱՐԵՎԻՑ)

Ամռան արևի շողերից վառ էր իմ սերը,
Գարնան ջրերից հորդ ու վարար էր իմ սերը,
Ուռենու ոստից կանաչ, դալար էր իմ սերը,
Քեզ եմ նվիրել ու քեզ համար է իմ սերը:

Ու՞ր ես յար , անջիգյար ,
Թե սիրում ես եկ ինձ տար ,
Թե չէ ես թոշնում եմ ,
Թառամում ` վարդի պես ,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ :

Դեռ ջահել էի, երբ ամբողջ սրտով սիրեցի,
Քո հուր աչքերին անսահման սերս զոհեցի:
Բավ է ինձ տանջես, բավ է ինձ այրես, անաստված.
Քեզ եմ նվիրում, ու քեզ համար է իմ սերը:

Ու՞ր ես յար , անջիգյար ,
Թե սիրում ես` եկ ինձ տար ,
Թե չէ ես թոշնում եմ ,
Թառամում ` վարդի պես ,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ :

Սերը ջուր է, պետք է լողալ իմանալ,
Սերը սուր է, պետք է կտրել իմանալ,
Սերը հուր է, պետք է նրան դիմանալ,
Քեզ եմ նվիրում, ու քեզ համար է իմ սերը:

Ու՞ր ես յար , անջիգյար ,
Թե սիրում ես` եկ ինձ տար ,
Թե չէ ես թոշնում եմ ,
Թառամում ` վարդի պես ,
Հալվում - մաշվում եմ առանց քեզ :


Նոտաների համակարգչային շարվածքը`Լ. Նազարյանի