82. ԾՈՎԱՍՏՂԻԿՍ - (մենակատար` Ֆլորա Մարտիրոսյան)

ЦОВАСТГИКС - Флора Мартиросян

TSOVASTGHIKS - Flora Martirosyan


05’58'' → Скачать

ԾՈՎԱՍՏՂԻԿՍ

Ախ, էս գիշեր աչքերիս մի պահ քուն չեկավ, ծովաստղիկս,
Էն ո՞վ է քո ճամփան փակել, որ տուն չեկար, ծովաստղիկս,
Սպասումի պահերն այնքան դժվար կանցնեն, ի՛մ զարթոնք սեր,
Մայրամուտի մի ցոլք դարձա ճամփիդ երկար, ծովաստղիկս:

Ա՜խ, ընկել եմ քար ու քարափ,
Իմ սրբություն, ե՛տ արի, ե՛տ,
Ես ծովակ եմ առանց կարապ,
Իմ էություն, ե՛տ արի, ե՛տ:
Ես անտառ եմ առանց եղնիկ
Իմ վեհություն, ե՛տ արի, ե՛տ:

Ո՛վ  սիրուհի, վիշտը սրտիս կրակ դարձավ  ու  շիկացավ,
Ամեն կայծը քո ճամփեքին քեզ տուն կանչող մի տաղ դարձավ,
Ծովը մեկ-մեկ կալեկոծվի, փոթորիկն իմ սրտով անցավ,
Կարծելով թե պանդուխտի պես հեռու ընկար, ծովաստղիկս:

Կայծակներին ընկերացած,
Աչքս հառած հեռուներին,
Կայծակների շափաղն առած,
Միտքս առած սար ու լեռը,
Իմ եղնիկի հետքը բռնած,  
Հոգիս ընկած կեռմանները:

Մեր լեռներում գարնան շնչի էն առաջին շողն ես, սիրո՛ւն,
Հովվականչին այգուս իջնող էն Ծիր կաթնի ցողն ես, սիրո՛ւն,
Մայր աստծու նուրբ երեսի էն լուսնակաթ քողն ես, սիրուն,
Քո Աշոտը երազանքի խոր ծովն ընկավ, ծովաստղիկս:

Հարցում արի ամպիկներից,
Աչքերիս գոհար մաղեցին,
Հարցում արի ծովակներից,
Մի ծովի չափ վիշտ բերեցին,
Հարցում արի գարուններից,
Ծաղկանց տաղեր պարգևեցին:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի