70. ԼՈՒՍՆԻ ՇՈՂՈՎ - (մենակատար` Հայկուհի Բաբախանյան, <<Շանթ>> ՀԸ <<Ժողովրդական երգիչ -2>> նախագիծ)

ЛУСНИ ШОГОВ - Айкуи Бабаханян

LUSNI SHOGHOV - Haykuhi Babakhanyan


03'40'' → Скачать

ԼՈՒՍՆԻ ՇՈՂՈՎ

Լուսնի  շողով փերիս գա, երազներով իր բարի,
Դուռս բացի սուրբ  ծեգին` բուրմունքն  առած  մով սարի,
Նա  հուր բերի օջախիս` ծուխը ելնի  ծիրանի,
Սփռոց  բացեմ  այգուս մեջ, ապրեմ տեսքով իմ յարի:
           Սրբավայրի  ծաղիկ է,
          Վարդավառի  շաղիկ է,
           Լույս է ցայտում  աչքերից,
           Հայոց  երկնի աստղիկ է:

Հազար գարուն անց կացավ, ինչպես  հրաշք  մի տեսիլ,
Ներկա  եղա հազար մի ուրախության հանդեսի,
Իմ սիրածին երբ տեսա, երկնակամար  ես ասի`
Առանց  նրան  կթոշնեմ, խինդ  ու ծիծաղ  չեմ տեսնի:
           Սերս  սարի  եղնիկ է,
           Վարսերն ալիք-ալիք է,
           Շող աչքերը երազուն,
           Խալը երկնի ամպիկ է:

Սարի  ճամփով թե որ գա,  աղբյուրները  լուր կտան,
Հանդի  ճամփով  թե որ գա,  արտույտները  լուր կտան,
Գուսան Աշոտ  նազելիդ  հրեշտակի  թևերով,
Երկնի  ճամփով  թե որ գա, աստղիկները  լուր  կտան:
           Ա՜խ իմ սերը  կրակ է,
           Հույսի  կանթեղ, ճրագ է,
           Հազար  հույսեր  ունի  նա,
           Քաղցրալուր մի  տանջանք է:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի