69. ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼ Է - (Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյա, գործիքային մասի ղեկ. Արտեմ Խաչատուր)

ЛУЙСЫ БАЦВЕЛ Э - Анс. <<Саят-Нова>>,худ.рук.Товмас Погосян, рук.инст.ч. Артем Хачатур

LUSE BATSVEL E - “Sayat – Nova” Folk (Ashugh) Songs Ensamble, Art director: Tovmas Poghosyan, Instr. director: Artem Khachatur


02’44'' → Скачать

ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵԼ Է

 Լույսը բացվել է, շողերդ ես փռել,
Նախշուն թիկունքիդ վարսերդ ես փռել,
Ժպտա, գամ այգիդ, ինչո՞ւ ես լռել,
Հովերի հետ քեզ բարի լույս ասեմ,
Արշալույս ասեմ, սիրտս է թև առել:

Աչքալույսասեմ արշալույս դեմքդ
տեսնողին,
Հազար երանի նազդ տանողին,
Եդեմ այգուդ մեջ շունչդ առնողին:

Այգուդ բուրմունքից առնել եմ ուզում,
Հույզերս ծաղկանց խառնել եմ ուզում,
Վառվել եմ, էլի վառվել եմ ուզում,
Ձեր այգին հոգուս դրախտն է դառել,
Միշտ ինձ կկանչի, միտքս է թև առել:

Աշոտիս տաղը ձեր այգին լցնի,
Խաղով ու գինով թող օրը անցնի,
Սիրո մեր կյանքը միասին անցնի,
Դու ես ձեր այգին սիրով զարդարել,
Հազարան բլբուլ երգս է թև առել:

Աչքալույսասեմ արշալույս դեմքդ
տեսնողին,
Հազար երանի նազդ տանողին,
Եդեմ այգուդ մեջ շունչդ առնողին:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի