66. Ի՞ՆՉ ԱՆԵՄ - (մենակատար` Նորայր Մնացականյան)

ИНЧ АНЕМ - Норайр Мнацаканян

INCH ANEM - Norayr Mnatsakanyan


05'14'' → Скачать

Ի՞ՆՉ ԱՆԵՄ

Բարձունք ելնող իմ խենթ սիրտը կրակ է, ի՞նչ անեմ,
Մեկ մոլեգնող, մեկ հանգիստ է, մեկ կարոտ է, ի՞նչ անեմ,
Սիրո ճամփի խոր վշտերից արծաթվել են մազերս,
Հոգուս խորքում դեռ վաղ գարնան առավոտ է, ի՞նչ անեմ։
Չեն լռում հուշերս ,
Աղմկուն կրակներս ,
Կյանքի հետ կենսալի ,
Վառվում են տենչերս ,
Ա ¯ խ , ա ¯ խ , ի՞նչ անեմ։

Սիրող սիրտը անտակ ծով է, խորքը գտնել չի լինի,
Սիրող սիրտը սարի հով է, ձայնը լսել չի լինի,
Թեկուզ երկնի խորքը սուզվես, հիմքը գտնել չի լինի,
Սերս ինձնից հեռացել է, վշտի ծով է, ինչ անեմ։

Երազ աչքով յարիս տեսա, նախշ-նկարին կարոտ եմ,
Գարնան գրկում ծաղիկ դառած, ծաղիկներին կարոտ եմ,
Աստղիկ դառնամ՝ ցող տամ ծաղկանց, բուրմունքներին կարոտ եմ,
Աշոտն ասաց՝ ծաղիկները շող-շաղոտ են, ի՞նչ անեմ։
Չեն լռում հուշերս ,
Աղմկուն կրակներս ,
Կյանքի հետ կենսալի
Վառվում են տենչերս ,
Ա ¯ խ , ա~խ , ի ՞նչ անեմ։


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի