63. ԻՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԹՈՒԽ ՀԱՐՍԵՐ - (մենակատար` Վարդուհի Խաչատրյան, ՀՌՀ ժող. գործ. անս., դիր.` Հրանտ Թորոսյան, 1986թ.)

ИМ СЮНИКИ ТУХ АРСHЕР - Вардуи Хачатрян

IM SYUNIQI TUKH HARSNER - Varduhi Khachatryan


03’48'' → Скачать

ԻՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԹՈՒԽ ՀԱՐՍԵՐ

Խինդ կա  գինում,  ձեր քամած, իմ Սյունիքի  թուխ հարսեր,
Ժպիտներով  ձեր բարի  վառվռում եք  հանց  վարդեր,
Յարս էլ  ձեզ  պես  սիրուն է, աստղը  վառ է,  սիրուն է,
Թափանցիկ եք  լույսի պես,  այ թուխ  աչքեր, թուխ  վարսեր:

        Աստղերից  հուր  առնելով
        Արևներ եք  դուք  վառել,
        Արեգնային  պատկերով
        Երկնքին էլ շող  արել,
        Իմ Սյունիքի թուխ  հարսեր:

Գինեթաթախ  շուրթերով, սիրո  դռներ եք բացում,
Խոսեցնող  հուր գինին  ծով  ծիծաղով  մատուցում,
Ձեր մատներից  ծործորող  փարչի գինով խենթանամ
Ձեր լեռները  միշտ գովեմ, ձեզ արարող  աստծուն:

Գինին  փարչում հարբել է, ձեր պակերով լուսնկա,
Աշոտն ասաց՝  այ հարսեր, փարչն  էլ սիրուց  կզնգա
Դարերի  հետ  կխոսի  էս  տաղն իմ,  ձեզ  նվիրած,
Ես  կգնամ  կարոտով, սերն ու  գինին  կմնա:

        Աստղերից հուր առնելով
        Արևներ եք դուք վառել,
        Արեգնային պատկերով
        Երկնքին էլ շող արել,
        Իմ Սյունիքի թուխ հարսեր:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի