7. ԱՍԱ, ԻՆՉՈ՞Ւ ԴՈՒ ԼՈՒՌ ԵՍ - (մենակատար` Թեհմինե Գրիգորյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թովմաս Պողոսյան)

АСА, ИНЧУ ДУ ЛУР ЭС - Тегмине Григорян

ASA INCHU DU LUR ES - Tehmine Grigoryan


05’26'' → Скачать
ГРАНТ СТЕПАНЯН.Горе. 1974

ԱՍԱ, ԻՆՉՈ՞Ւ ԴՈՒ ԼՈՒՌ ԵՍ

Դու, աննման, իմ կյանքի լույս, իմ հոգյակ,
Ձմեռ հալող գարնանային արև ես,
Կարոտ առնող զով զեփյուռ ես դու խոսնակ,
Կյանքիս այգում դու կենարար անձրև ես:

     Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
     Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
     Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
     Մո՛տ արի:


Դու իմ սերն ես, քո բուրմունքն է իմ սրտում,
Քո անունը, քո պատկերը իմ մտքում,
Դու փայլում ես, որպես լուսին երկնքում,
Լույս ես տալիս մութ գիշերին, լուսերե՛ս:

     Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
     Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
     Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
     Մո՛տ արի:


Ծարավ առնող հազար ակնյա աղբյուր ես,
Սիրող սրտիս կյանք պարգևող համբույր ես,
Հազար ծաղկով, հազար երգով գարուն ես,
Դու Աշոտիս հավերժական նվերն ես:

     Ասա՛, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
     Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
     Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
     Մո՛տ արի:



Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի