62. ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ - (<<Սայաթ-Նովա>> աշուղական անս., գեղ.ղեկ.` Վաղարշակ Սահակյան, 1979թ.)

ИМ ЖОГОВУРД - Анс. <<Саят-Нова>>, худ.рук. Вагаршак Саакян

IM ZHOGHOVURD - “Sayat – Nova” Folk (Ashugh) Songs Ensamble, Art director: Vagharshak Sahakyan


02’56'' → Скачать
Художник Григор Ханджян

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ո՜վ ժողովու՛րդ, իմ ծնողը դո՛ւ ես, դո՛ւ,
Ինձ կյանք տվող, ինձ սնողը դո՛ւ ես, դո՛ւ,
Քո շեն այգում ես մի տերև` անցողիկ,
Ինձ փայփայողն, ինձ պահողը դո'ւ ես, դու
               Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
               Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:

Ես առանց քեզ ուրախություն, սեր չունեմ,
Քեզնից բացի ուրիշ հալալ տեր չունեմ,
Աշխարհ գիտի, որ ես հեր ու մեր չունեմ,
Իմ հերն ու մերն, իմ ծնողը դո'ւ ես, դո'ւ:
               Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
               Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:

Հե~յ ժողովո'ւրդ, կուզեմ լինել հովի պես,
Դադար չառնեմ, անվերջ ծփամ ծովի պես
Սիրտդ հուզեմ` անմահ Սայաթ-Նովի պես,
Իմ քնարին շունչ տվողը դո՛ւ ես, դո՛ւ:
               Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
               Քիչ է դարձյալ, իմ սուրբ  մայրը  դո՛ւ ես, դո՛ւ:

Երգ հյուսելով թող ճերմակեմ ձյունի պես,
Սեգ սարերիդ լանջին փարվեմ ձյունի պես,
Քո դաշտերի վրա հալվեմ ձյունի պես,
Քո Աշոտին կյանք տվողը դո՛ւ ես, դո՛ւ,
               Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
               Քիչ է դարձյալ, իմ սուրբ  մայրը  դո՛ւ ես, դո՛ւ:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի