58. ԸՂՁԱՔԱՐ - (մենակատար`Օֆելյա Համբարձումյան, ՀՌ.ժող. գործ.անս.)

ЫГЗАКАP - Офеля Амбарцумян

EGHDZAQAR - Ofelya Hambardzumyan


05’04'' → Скачать

ԸՂՁԱՔԱՐ

Իջել  էիր  դու Իշխանասարից,
Իշխանասարի  բարձր  կատարից,
Ձայնդ  լսեցի  մեր  Ըղձաքարից:
Ես  քեզ  երգեցի  իմ քնքուշ  լարով,
Եղնիկի  նման  եկար  խնդալով:

Սառը  ջրերի  հետ  ժպտալով եկար,
Թշերիդ ալով  ու  խալով  եկար,
Ծաղկանց  բույր  տալով, գույն  տալով եկար:
Ես  քեզ  երգեցի  իմ քնքուշ  լարով,
Եղնիկի  նման  եկար  խնդալով:

Սազիս  սադաֆին  պատկերդ  շողաց,
Սիրտս  քո  սիրով  խնդաց  ու դողաց,
Քո  շողքդ  ծաղկանց  ծովի  մեջ  լողաց,
Ես  քեզ  երգեցի  իմ քնքուշ  լարով,
Եղնիկի  նման  եկար  խնդալով:

Ու այն  օրվանից  ես գուսան  դարձա,
Հազար  մի փշոտ  ճանապարհ  անցա,
Որբացած  կյանքիս  վիշտը  մոռացա,
Ես  քեզ  երգեցի  իմ քնքուշ  լարով,
Եղնիկի  նման  եկար  խնդալով:

Խոսքեր եմ  հանում  սրտիս  անհունից,
Տաղերըս հյուսում  կյանքիս  գարունից,
Աշոտը  գոհ է յարի  անունից:
Ես  քեզ  երգեցի  իմ քնքուշ  լարով,
Եղնիկի  նման  եկար  խնդալով:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի