52. ԷՆ ՍԱՐԵՐԸ - (մենակատար` Հայկուհի Բաբախանյան, <<Շանթ>> ՀԸ <<Ժողովրդական երգիչ-2>> ծրագիր)

ЭН САРЕРЫ - Айкуи Бабаханян

EN SARERE - Haykuhi Babakhanyan


06’16’' → Скачать
Зорац карер /Сюник/ * Զորաց քարեր /Սյունիք/

ԷՆ ՍԱՐԵՐԸ

Էն  սարերը ձյուն են հագել,
Մի՛ հարցնեք հալիցս,
Հագել են ու ճամփան փակել,
Խաբար  չունեմ  յարիցս:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց  մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Կռունկի պես անցավ, գնաց,
Գարուն կգա, ե՛տ կգա,
Քնքուշ ձայնը սրտիս մնաց,
Գարնան շնչի հետ կգա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:

Գուսան Աշո՛տ, ա՜խ, մի անգամ
Յարդ քեզ մի համբույր տա,
Համբույրի հետ անմահական
Ծաղիկների բուրմունք տա:
Մի հայացքով սիրտս առավ,
Առավ ու իր հետ տարավ,
Թողեց մոլոր, աչքս՝ ճամփին,
Ո՞նց դիմանամ այս ցավին:


Նոտագրությունը` Ա. Մերանգուլյանի