26. Ե՛Կ, ԻՆՁՆԻՑ ՄԻ՛ ՓԱԽՉԻ - (մենակատար` Թովմաս Պողոսյան, Սայաթ – Նովա աշուղական երգի վաստ. անսամբլ, գեղ. ղեկ. Թ. Պողոսյան)

ЕК, ИНДЗНИЦ МИ ФАХЧИ - Товмас Погосян

YEK INDZNITS MI PAKHCHI - Tovmas Poghosyan


02’55'' → Скачать
Художник М.Абегян * Մհեր Աբեղյան (1909 - 1994) Թռիչք (1966)

Ե՛Կ, ԻՆՁՆԻՑ ՄԻ՛ ՓԱԽՉԻ

Ե'կ, ինձնից մի փախչիր սարերի եղնիկ,
Սիրուցդ ընկել եմ լեռներ ու լեռնիկ,
Կարոտի սուր նետը հանիր իմ սրտից
Դե' արի, նազով արի, քայլերով հեզիկ:

Սիրուց ծարավ էս ճամփեքը ո՞նց անցնեմ ,
Սերս ի՞նչ է , քեզ ձեր տնից փախցնեմ ,
Քիչ է մնում ճամփիդ այրվեմ պրծնեմ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :

Արցունքը աչքերիս, մի՞թե չես տեսնում,
Կանչում եմ, անուշ յա'ր, մի՞թե չես լսում,
Առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում,
Դե' արի, նազով արի, սիրտս է կանչում:

Յար քո սիրուց գարնան նման բացվել եմ ,
Բլբուլի պես քո փշերից հյուծվել եմ
Սիրունիկ յար , լացել կուզեմ` լցվել եմ ,
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :

Օրերս անցնում են, գալու ես` արի,
Մշուշ է պատում, յա'ր, հոգուս աշխարհին,
Ա~խ գուցե հեռանամ` քո սիրտը վառվի,
Դե' արի, նազով արի, քո գալը բարի:

Ա~խ մինչև ե՞րբ քո նազերը ես տանեմ ,
Յար , ստվերի պես ձեր թաղերում թափառեմ ,
Աշոտն ասաց` սիրո ծովում կխեղդվեմ
Նազ մի անի, արի կարոտս առնեմ :


Նոտագրությունը` Վ. Գասպարյանի, համակարգչային շարվածքը`Լ. Նազարյանի