141. ՂԱՐԱԲԱՂԻ ԳԱՐՈՒՆԸ - (մենակատար` Ռազմիկ Բաղդասարյան)

КАРАБАГИ ГАРУНЫ - Размик Багдасарян

GHARABAGHI GARUNE - Razmik Baghdasaryan


05’16'' → Скачать
Юрий Григорян, Карабахская мелодия, 1993 г. * Յուրի Գրիգորյան,Ղարաբաղյան մելոդիա

ՂԱՐԱԲԱՂԻ ԳԱՐՈՒՆԸ

Լեռների գագաթին հարատև մնում է գարունդ, Ղարաբաղ:
Հազարան երամդ ոսկեթև երգում է գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա~խ, սիրուն եղնիկս, վիրավոր-վիրավոր,
Ա~խ, սիրտը հույզի ծով, սիրավոր- սիրավոր:

Լեռներդ ցողակապ, շողակապ քո բերդ ու վանքերը հոյակապ,
Վայելքի օջախ ես դու հիմա, շողում է գարունդ Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա~խ, սիրուն եղնիկս վառ հուշ է, վառ հուշ է,
Ա~խ, սիրուն օրրանն իր, ուրիշ է, ուրիշ:

Քո Սյունյաց սարերն են թիկունքդ, լուսինն ու աստղերն են աչկունքդ,
Աստղունքին բույր կտան ծաղկունքդ, վառվում է գարունդ, Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա~խ, սիրուն եղնիկս մոլոր է, մոլոր է,
Թախիծ կա աչքերում, խռով է, խռով է:

Երկնահաս լեռներից ուժ առած, պապական օջախ ես` լույս վառած,
Աշոտն էլ քո սիրով հմայված, երգում է գարունդ , Ղարաբաղ:
Եղնիկիդ աչքերը ջրերին,
Քո սերն է միշտ պատմում աշխարհին,
Ա~խ, սիրուն եղնիկս մի՛ գնա, մի՛ գնա,
Ա~խ, դրախտ օրրանդ մի՛ թողնի , մի՛ գնա:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի