94. ՀԱԶԱՐ ՕՐՀՆԱՆՔ - (մենակատար` Վարդուհի Խաչատրյան, ՀՌՀ ժող. գործ. անս. դիր.` Մ.Բեգլարյան, 1974 թ.)

АЗАР ОРДНАНК - Вардуи Хачатрян

HAZAR ORHNANQ - Varduhi Khachatryan


03’23'' → Скачать

ՀԱԶԱՐ ՕՐՀՆԱՆՔ

Հազար օրհնանք հիմնաքարդ դնողին,
Փառքով օծված երգով լցված Երևան,
Հազար մի փառք կամարներդ կապողին,
Կրակների միջով անցած Երևան,
Դու սրտաբաց Երևան:

Սուրբ մոր նման բարի հույս ես
Հրահուր Երևան,
Հազար գարնան արշալույս ես,
Խնկաբույր Երևան:

Բազմաշնորհ սերունդներիդ ես մատաղ,
Մագաղաթյա լույս գանձերիդ ես մատաղ,
Սրտի փափագ Մասիսներիդ ես մատաղ,
Մի փառապանծ Անի դարձար Երևան,
Դու սրտաբաց Երևան:

Հազար Աշոտ երգ կկապեն քո քարին,
Հազար պանդուխտ հույս կկապեն քո քարին,
Հազար խաղաղ գարուն կիջնի քո քարին,
Իմ քնարին` քնար դարձած Երևան
Դու սրտաբաց Երևան:


Նոտագրությունը` Հովհ. Բադալյանի