89. ԿՅԱՆՔ ՏՈՒՐ, ԿՅԱՆՔ ԱՌ - (մենակատար` Էդգար Դանիելյան, <<Գոհար>> անսամբլ)

КЯНК ТУР, КЯНК АР - Эдгар Даниелян

KYANQ TUR, KYANQ AR - Edgar Danielyan


02’29'' → Скачать
Художник С.Мурадян * Սարգիս Մուրադյան, «Հարսանիք Հրազդանում»

ԿՅԱՆՔ ՏՈՒՐ, ԿՅԱՆՔ ԱՌ

Քեզ կյանք կտամ, կյանքիդ մատաղ, սիրո տիպար,
Այս երեկո ինչո՞ւ դու իմ սրտին դիպար,
Չէ՞ որ երգչիս սիրտը սրտիդ նման նուրբ է,
Սեր ես տվել, էլի սիրուդ կարոտում է:
Կյանք տուր, կյանք առ,
Աչքերդ վառ, ունքերդ կամար,
Սեր տուր, սեր առ,
Երգում եմ քեզ, աննման յար: 

Թե գալու ես, սրտով արի, սիրով արի,
Փունջ մազերդ փռիր կրծքիս, մխիթարիր,
Ամեն մեկը ոսկե լար է սազ քյամանչի,
Ընտիր վարդ ես հայրենական բաղ ու բաղչի:


Գուսան Աշոտ, յարի սիրուն սիրտդ սով է,
Գիտեմ, նրա սիրտն էլ սիրո անտակ ծով է,
Զեփյուռի պես երգս եթե նրան հասնի,
Մոտ կգա մի համբույր կտա, թեև խռով է: 
Կյանք տուր, կյանք առ,
Աչքերդ վառ, ունքերդ կամար,
Սեր տուր, սեր առ,
Երգում եմ քեզ, աննման յար: 


Նոտագրությունը` Վ. Պետրոսյանի